Հաշվի առնելով վերջին շրջանում ինքնագլորների պատճառով արձանագրված դեպքերը, որոշում ենք կայացրել այգու ամբողջ տարածքում արգելել դրանց օգտագործումը։ Այս մասին հայտարարում է Seasons Park-ը: «Մեր այգու փոքրիկ այցելուների անվտանգ ու հաճելի ժամանցն ապահովելը մեզ համար առաջնային է և ամենակարևորը: Հուսանք շատ մոտ ապագայում մեր քաղաքում ևս ինքնագլորների համար կլինեն առանձնացված ուղիներ կամ արահետներ, ինչի շնորհիվ այս փոխադրամիջոցով երթևեկությունը կլինի ապահով և անվտանգ»,- ասված է այգու հայտարարության մեջ։