ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով, ինչը զինված ուժերում աննախադեպ է»,- ասաց Թորոսյանը: