16.09.2025
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
08.06.2022
Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նշվում է, որ օդանավակայանում Սերգեյ Լավրովին դիմավորել է Հայաստանի Հանրապետւթյան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Ավելի վաղ VERELQ-ը հայտնել էր, որ հունիսի 8-9-ը աշխատանքային այցով Երեւան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Լավրովը վաղը՝ հունիսի 9-ին, կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որից ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով: Նախատեսված են նաև ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումները Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Լավրով-Միրզոյան երկկողմ ձևաչափով վերջին հանդիպումներից մեկը կայացել է ապրիլի սկզբին Մոսկվայում։ ՌԴ ԱԳՆ ղեկավարն այդ ժամանակ ասել է, որ Ռուսաստանը շարունակելու է օգնել Հայաստանին պաշտպանել սահմանը և հզորացնել բանակը։ Երկու երկրների արտգործնախարարները հանդիպել են նաև այս տարվա մայիսին Դուշանբեում, որտեղ կայացել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։ Սերգեյ Լավրովի վերջին այցը Հայաստան կայացել է 2021 թվականի մայիսին։