Սեպտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր տաճարում հանդիպում է ունեցել Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի անդամների և Լոս Անջելես շրջանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։ Նախարարը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, աշխարհաքաղաքական վերջին զարգացումները և պատասխանել ներկաների հնչեցրած հարցերին։ Իր խոսքում Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ միասնականությունը, պրոֆեսիոնալիզմը և հայրենասիրությունը կարևորագույն բաղադրիչներ են անգամ ամենաբարդ թվացող խնդիրների լուծման համար։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։