24.11.2024
Արցախի ԱԳՆ-ն ու բարերար Աննա Աստվածատուրյան-Թերքոթը քննարկել են հումանիտար ճգնաժամը
prev Նախորդ նորություն

Փաշինյանի տրամաբանությունը՝ գնում են բնակարաններ, ուրեմն հավատում են խաղաղության օրակարգին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին ներկայացնելով կառավարության 2022 թվականի հնգամյա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունը, այսօր հորդորեց ոչ միայն անդրադառնալ կատարված աշխատանքներին, այլև քննարկել ապագային միտված նախագիծ, որը կառավարությունն առաջարկում է քաղաքացիներին:


Նա վստահություն հայտնեց, որ չնայած աշխարհում տիրող անկայուն իրավիճակին, լավատեսություն չներշնչող լուրերին, երկրում անվտանգության խնդիրներին՝ Հայաստանի ժողովուրդը լավատես է։


Որպես հիմնավորում՝ վարչապետը բերեց բազմաբնակարան շենքերի շինարարության ծավալը՝ մատնանշելով, որ Հայաստանում նման մասշտաբի շինարարություն դեռ չի եղել։


Փաշինյանն ընդգծեց. մարդիկ ներդրումներ են կատարում անշարժ գույք գնելու համար, միջոցներ դնում շինարարության մեջ և այս ամենը, ըստ նրա, վկայում է այն մասին, որ մարդիկ հավատում էին կառավարության կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգին և իշխող ուժի «Ապագա կա» կարգախոսին։


Փաշինյանը վստահ է, որ անշարժ գույքի ձեռքբերումն ապացույցն է այն բանի, որ մարդիկ հավատում են իրենց հայրենիքում ապրելու և ստեղծագործելու հնարավորությանը: