Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով տուժած քաղաքացու վիրահատությունը բարեհաջող է անցել, նրա վիճակը կայուն է: Այս մասին հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Նշենք, որ այս պահին միջադեպից տուժած 4 քաղաքացիներ շարունակում են ստացիոնար բուժում ստանալ: Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել: Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել: