11.07.2025
ՀՀ բանկերում հաշիվներ են բացել մոտ 16 000 ոչ ռեզիդենտներ. զգալի մասը ՌԴ քաղաքացիներ են
04.05.2022
ՀՀ բանկերում հաշիվներ են բացել մոտ 16 000 ոչ ռեզիդենտներ. զգալի մասը ՌԴ քաղաքացիներ են

ՀՀ բանկերում փետրվարի 24-ից` ՌԴ-Ուկրաինա առճակատման սկզբից մինչ օրս նոր հաշիվներ են բացել մոտ 16 000 ոչ ռեզիդենտներ, որոնց զգալի մասը ՌԴ քաղաքացիներ են: Այդ մասին հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նա վստահեցրել է` ոչ ռեզիդենտներն ավելի խիստ հսկողության ներքո են գտնվում, որը համաշխարհային պրակտիկա է: «Հայաստանի բանկային համակարգը ստեղծված իրավիճակում շատ ճիշտ աշխատանք է իրականացնում այն առումով, որ պահպանվում են բոլոր միջազգային նորմերը», - ասել է նա ԿԲ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժանանակ: Միևնույն ժամանակ նա նշում է, որ ոչ միայն ՌԴ, այլ նաև այլ երկրների քաղաքացիներ հնարավորություն են ստանում բացելու բանկային հաշիվներ Հայաստանում, եթե իրենց տնտեսական շահի կենտրոնը տեղափոխվում է Հայաստան: «Այդպիսի հաճախորդների թիվը, եթե ես չեմ սխալվում, ներկայումս մոտ 16 հազար է»,-ասել է Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ ՌԴ ռեզիդենտներն այդ նոր հաճախորդների զգալի մասն են կազմում: