27.12.2025
Վյաչեսլավ Վոլոդինն ու Վալենտինա Մատվիենկոն ցավակցել են Ալեն Սիմոնյանին
18.08.2022
Վյաչեսլավ Վոլոդինն ու Վալենտինա Մատվիենկոն ցավակցել են Ալեն Սիմոնյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների վերաբերյալ ցավակցական նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից:«Պետական դումայի պատգամավորների եւ իմ անունից խորապես ցավակցում եմ Երեւանի առեւտրի կենտրոնի հրդեհի ողբերգական հետեւանքների համար»,- մասնավորապես ասված է Վյաչեսլավ Վոլոդինի պաշտոնական նամակում: Նա իր զորակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել հրդեհից տուժածներին:«Խնդրում եմ զոհերի հարազատներին, անհետ կորածների ընտանքիներին փոխանցել մեր զորակցության խոսքերը»,- նշված է Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական նամակում: Նա արագ ապաքինում է մաղթել ողբերգական դեպքից տուժածներին: