Հոկտեմբերի 17-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին:"Ողջունել եմ առաքելության այցը Հայաստան, հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն:Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Քննարկվել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր",- գրել է Պապիկյանն իր էջում: