Քաղաքական որևէ գործընթացում ներգրավված չեմ, այս պահին միայն ակտիվ հանրային գործունեություն եմ իրականացնելու։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ նախկին ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը։ «Հանրությունն իմ կարողությունը լավ գիտի, ես իմ վրա վստահ եմ, բայց այս պահին ինձ հանրային գործունեության տիրույթում եմ տեսնում»,- նշեց նա։ Նրա խոսքով, պետք է արձանագրել եղած օրհասական հարցերն ու բացերը լրացնելուն ուղղված աշխատանք տանել Ավելի վաղ Թաթոյանը հայտնել էր, որ հիմնել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը, որի շրջանակում էլ ծավալելու է իր գործունեությունը: Նրա խոսքով, որևէ մեծահարուստ չի ֆինանսավորում իրեն և իր գործունեության ետևում կանգնած չէ: