ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հուլիսի 7-ին հրավիրած արտահերթ նիստում հավանություն է տվել հանձնաժողովի որոշմանը` 2022 թ. հուլիսի 12-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ` «Ներքին գործերի նախարարության ստեղծումը. քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով: Հիմնական զեկույցով հանդես կգան ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Խորհրդարանական լսումների օրակարգում ընդգրկվել են նաեւ «Ներքին գործերի նախարարության առաջարկվող մոդել. հիմնարար սկզբունքներ, ֆունկցիոնալ-կառուցվածքային եւ վերահսկողությանե եւ «Ներքին գործերի նախարարության ստեղծման եւ ոստիկանության ներքին, գործադիր վերահսկողության ապահովման միջազգային փորձը» թեմաներով հարցերը: Այնուհետեւ տեղի է ունեցել 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստը: