31.07.2025
Քննարկվել են ԵԱՏՄ մաքսային օրենսդրության փոփոխության հարցեր
prev Նախորդ նորություն

Արցախից ևս 15 բուժառու այսօր տեղափոխվել է Հայաստան

Արցախից 15 անձ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, 10 բուժառուներ իրենց ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ, տեղեկացնում է Արցախի Առողջապահության նախարարությունը։


Մինչ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 305 հիվանդ։


Նախարարությունը նշում է, որ իր ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, «Հանրապետական բժշկական կենտրոնում» 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր վիճակում է։


 


 


 

Բացվել է Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձան տանող ցուցանակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան