Առաջիկայում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում կվերանորոգվի Սուրբ Գևորգ եկեղեցին։ Այս մասին ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ֆեյսբուքյան էջում։ Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. "Վեհափառ Հայրապետը կը շարունակէ իր անմիջական աջակցութիւնը ընծայել ո՛չ միայն Հալէպի, այլ՝ Սուրիոյ տարբեր հայահոծ շրջաններու նորոգման ծրագիրներու իրագործման, ինչպէս նաեւ օժանդակութեան աշխատանքներուն"։