ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Անկարայում կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին մասնակցելու են անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները: Ալեն Սիմոնյանը ելույթ է ունենալու, նաև նախատեսված են երկկողմ հանդիպումներ: Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Մասնավորապես, նախատեսված է հանդիպում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ: VERELQ-ի հետ զրույցում Խաչատրյանն ասաց, որ Սիմոնյանը կհանդիպի նաև Սերբիայի խորհրդարանի նախագահի հետ: