Հայաստանում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 338-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ վկայակոչելով հուլիսի 24-ի տվյալները։ Կարմրուկի դեպքերի շաբաթական աճը կազմել է 16 մարդ, որից 10-ը երեխաներ են։ 5 հիվանդ հոսպիտալացվել է, 203 քաղաքացի դուրս է գրվել բժշկական կենտրոններից։ Վարակվածների ընդհանուր թվից 232-ը երեխաներ են, 106-ը՝ մեծահասակներ։