6.02.2026
Արցախի կարիքների համար Հայաստանի ԱՆ կողմից տրամադրվել է շուրջ 200 անվանում դեղ
26.07.2023
Արցախի կարիքների համար Հայաստանի ԱՆ կողմից տրամադրվել է շուրջ 200 անվանում դեղ

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է դեղերի ցանկը, որոնք ներառված են Հայաստանից տեղափոխվող մարդասիրական օգնության մեջ։ Արցախի կարիքների համար Հայաստանի առողջապահության նախարարության կողմից բնակչության դեղապահովումն իրականացնելու նպատակով տրամադրվել է շուրջ 200 անվանում դեղ, այդ թվում` առաջին օգնության, մանկական և մեծահասակների համար նախատեսված դեղեր` ըստ ստորև ներկայացված խմբերի. Հակամանրէային դեղերՍիրտ-անոթային հիվանդությունների բուժման նպատակով օգտագործվող դեղերԱրյան մակարդելիության վրա ազդող դեղերՀորմոններԱնզգայացնող, ցավազրկող դեղերՆերարկման դեղերԱլերգիայի, անաֆիլաքսիայի դեղերՀակացնցումային, հակաէպիլեպսային դեղերՀակավիրուսայինՀակահիստամինայինՀակասնկայինՀակահերպեսայինՀեպատոպրոտեկտորներՀակամիգրենայինՀակաուռուցքայինԱկնաբուժականԱխտահանիչներԱղեստամոքսայինՄիզամուղՀակաբորբոքայինՀակափսխեցուցիչՀոգեմետներ: