«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել. «Քիչ առաջ ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, «Հայաքվե»-ի աջակից Ռուբեն Վարդանյանին։ Խստորեն դատապարտում ենք թշնամի պետության այս հակաօրինական քայլը և պահանջում ՀՀ իշխանություններից՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու՝ Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։