26.11.2024
ՀՀ-ն մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ գործընկերային հարաբերությունների հետագա խորացումը
prev Նախորդ նորություն

Շուրջ 21 000 մարդ հայտարարագրել է, որ վարձով բնակարան է տալիս. Փաշինյան

Մեզ մոտ ստվերային տնտեսության մեջ պիտի նկատի ունենանք նաև այն դեպքերը, երբ մենք գործնականում հարկային վարչարարություն չենք իրականացնում, կամ էլ այն դեպքերը, այսինքն՝ օրենքով նախատեսված է հարկային վարչարարություն, բայց դե ֆակտո դա չի իրականացվում: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Մենք նախորդ տարի մի այդպիսի քայլ արեցինք այս տարվա համար, և այս տարի արդեն մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք, որ բնակարանների վարձակալության դեպքում դրանք հայտարարագրենք: Երբ մենք այս որոշումը կայացնում էինք, ես հիշում եմ, որ բավականին հոռետեսություն կար, թե դա ինչքանո՞վ կաշխատի, բայց ես գիտեմ նաև, որ արդեն իսկ Հայաստանի շուրջ 15 392 քաղաքացի (շուրջ 21 000 հայտարարություն) հայտարարագրել է, որ վարձով բնակարան է տալիս»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետի խոսքով, իրավիճակն այնպիսի է եղել, որ օրենսդրությամբ բնակարան վարձակալելու պարագայում հարկի վճարումը նախատեսված է եղել, բայց գործնականում դա չի իրականացվել: Պարզաբանելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ պարզ համակարգ է ներդրվել հարկային օրենսգրքում, որ եթե անձն ուզում է հայտարարագրել իր եկամուտները վարձակալությունից, պարզ ձևաչափով հայտարարություն է ներկայացնում հարկային մարմին իր եկամուտների մասին և հաջորդ տարի արդեն հայտարարագիրը ներկայացնում է: