Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. "Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 19-ին և 20-ին տեղի ունեցած հանրահավաքների և դրան հաջորդող ոստիկանական բռնությունների (զանգվածային անկարգություններ) հետևանքով նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում մինչ օրս ստանձնել եմ 6 մեղադրյալի պաշտպանություն, որոնցից 1-ն անչափահաս է, 2-ի 18 տարեկանը լրացել է ընդամենը 2 ամիս առաջ: Այս պահին բանտարկված են մնացել նրանցից 2-ը:Հուսով եմ, որ շուտով կհաջողվի նրանց էլ ազատել քրեակատարողական հիմնարկից",- հայտնում է Բաբայանը: