23.11.2024
ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հարցում դեռ հստակություն չկա
prev Նախորդ նորություն

Պայթուցիկ՝ ՔՊ-ի գրասենյակի մոտ. տեղում աշխատում է ԱԱԾ-ն

Այսօր՝ փետրվարի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է:


Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհանիսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը:


Ժամանել են նաև հրշեջ-փրկարարական և սակրավորական ջոկատներ: Մի ամբողջ բարձրահարկ շենքերի տարածքները սահմանազատել են:  


Այս պահին տեղում աշխատում են Ազգային անվտանգության ծառայության հատուկ խմբերը:


Նշենք, որ օրերս գրեթե նույն հասցեում՝ Գյուլբենկյան 33-ում ևս ստացվել էր պայթուցիկի տեղադրման մասին լուր: Այդ հասցեով գործում է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի կուսակցության՝ ՄԱԿ-ի գրասենյակը: