26.11.2024
Բաքվի հարձակումը շատ հավանական է, ինչի առիթով ՀՀ-ն սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն 2023 թ-ին արձանագրել է 8,7 տոկոս տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրի տնտեսական աճի ցուցանիշներին:


"Մենք 2021թ. նախընտրական շրջանում խոստացել էինք, որ տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ենք ապահովելու, ինչը, իհարկե, շատ հավակնոտ ցուցանիշ է: Կարող եմ ասել, որ 2023թ. մեզ հաջողվել է արձանագրել 8,7 տոկոս տնտեսական աճ: Նաև ուզում եմ հիշեցնել, որ 2022թ. տնտեսական աճի ցուցանիշը 12,6 տոկոս էր, նաև եթե նախընտրական տարին էլ հաշվի առնենք, տնտեսական աճի ցուցանիշը 5,6 տոկոս էր: Ըստ էության, նաև 2021թ. ցուցանիշները՝ նույնիսկ հաշվառումով, միջինում ավելի քան կատարել ենք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու խնդիրը, որն, իհարկե, համապարփակ ցուցանիշ է, ինչը բոլոր ոլորտների վրա՝ առանց բացառության, ունենում է կոնկրետ ազդեցություն:


Երկրորդը՝ ես կուզենայի ընդգծել բյուջետային ցուցանիշները, որովհետև 2023թ. մենք ապահովել ենք 2 տրիլիոն 222 միլիարդ բյուջետային եկամուտներ: Որպեսզի այս թվի բովանդակությունն առավել հասկանալի լինի, ասեմ, որ 2017թ. բյուջետային եկամուտների նկատմամբ այս ցուցանիշն ավել է 1 տրիլիոն 64 մլրդ դրամով, այսինքն՝ բյուջեի աճը, հարկային եկամուտների մասին է խոսքը, կազմել է շուրջ 92 տոկոս: Այսինքն՝ 2017թ. նկատմամբ մենք բյուջեի հարկային եկամուտներն ավելացրել ենք 92 տոկոսով, չնայած՝ ավելի ճիշտ կլինի ասել, որ ոչ թե մենք ենք ավելացրել, այլ հարկ վճարողներն են ավելացրել: Եվ ես կրկին ուզում եմ բոլոր մեր օրինապահ հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել»:


Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ձեռք բերածով չպետք է բավարարվել, քանի որ Հայաստանում, ցավոք, շարունակում է մնալ ստվերային տնտեսություն: