1.04.2025
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ քարտուղարությունը կազմակերպությանը ՀՀ անդամության կասեցման մասին դիմում չի ստացել

ՀԱՊԿ քարտուղարությունը կազմակերպությանը ՀՀ անդամության կասեցման մասին դիմում չի ստացել Երեւանից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են կազմակերպության քարտուղարությունից։


ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի խոսքերը, ըստ ամենայնի, կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումներին չմասնակցելու մասին է։


VERELQ-ը հիշեցնում է, որ France24-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի արձագանքը  չէր համապատասխանում իրականությանը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես 2021-ին, 2022-ին, և ակնհայտ է, որ դա չէր կարող անտեսված մնալ Հայաստանի կողմից։  


«Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս կազմակերպությանը, որտեղ գերակշում է Մոսկվան»,- ասել է Փաշինյանը։ 

Եվրոպական խորհրդարանը բանաձև կքննարկի Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mil.am
31.03.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն