Արցախում Facebook, Instagram և WhatsApp սոցիալական հարթակները մայիսի 18-ին անհասանելի էին մատակարարի կողմից ի հայտ եկած՝ բացառապես տեխնիկական խնդրի պատճառով: Այս մասին տեղեկացրեց «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության մարկետինգի և հաղորդակցության բաժնի ավագ համակարգող Էգնարա Գաբրիելյանը: Նա նշեց, որ այժմ վերոնշյալ սոցիալական ցանցերը հասանելի են բոլորի համար, գրում է «Արմենպրես»-ը։