ԿԽՄԿ-ն շարունակում է Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվածներին դրամական աջակցության ծրագիրը ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ։ Կոմիտեից հայտնում են, որ Երևանում և 10 մարզերում այժմ ապրող 4868 անձ մարտ ամսվա ընթացքում կստանա 40,000-ական դրամ՝ նախատեսված երկու ամսվա համար։Շահառուների ցանկը տրամադրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։