31.03.2025
Մյունխենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Օլաֆ Շոլցի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Շոլցը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը:


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր, ինչպես նաև անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:


Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել կանցլեր Շոլցի ջանքերը` երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հավատամրությունը խաղաղության գործընթացին:


Օլաֆ Շոլցն ընդգծել է պատրաստակամությունը` շարունակելու ջանքերն ի նպաստ խաղաղության և երկխոսության:

Հակոբ Արշակյանը և Յուրի Վորոբյովն այցելել են Երևանի Գևորգ Վարդանյանի անվան հիմնական դպրոց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mil.am
31.03.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն