Մարտի 17-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին: "Հանդիպմանը քննարկել ենք ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանազատման վերաբերյալ իրավիճակը:Զրուցակցիս եմ ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Անդրադարձել ենք նաև Ադրբեջանի նախագահի նախօրեին արված հայտարարությանը՝ նշելով, որ դա հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին",- գրել է Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում: