5.04.2026
Ինչպե՞ս են ՀԱՊԿ գործընկերները ներկայացնում իրենց պատասխանատվության տարածքը Կովկասում. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ինչպե՞ս է վերադարձվում եկամտային հարկը. ՊԵԿ պարզաբանումը

Ինչպե՞ս է վերադարձվում եկամտային հարկը: Այս հարցին է անդրադարձել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:


«Հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկը վերադարձվում է վար­ձու աշխատող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումնե­րից հաշվարկված ու պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարներից։ Եկամտային հարկը վերադարձվում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով՝ եռամսյակային պարբերականությամբ։ Կարևոր է իմանալ, որ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի դիմաց եկամուտ ստացող ֆիզիկական անձ վարկառուն չի կարող օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից»,- հայտնում են ՊԵԿ-ից։


Իսկ ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից օգտվելու համար: Այս հարցին ի պատասխան` ՊԵԿ-ից պարզաբանում են.


«Եկամտա­յին հարկի վերադարձը կատարվում է հետևյալ պայմանների դեպքում.


2018 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից վարկառուն և համավարկառուն կարող են օգտվել միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրի մասով:


Հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չպետք է գերազանցի 55 միլիոն դրամը։


Հիփոթեքային վարկի վարկառուին և առկայության դեպքում՝ համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չպետք է գերազանցի 1.5 մլն դրամը»։


 

Խաղաղության պայմանագրի շուրջ սկզբունքային հարցերում առայժմ շոշափելի արդյունքներ չկան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար