Ինչպե՞ս են ՀԱՊԿ գործընկերները ներկայացնում իրենց պատասխանատվության տարածքը Կովկասում. ԱԳՆ
Պաշտոնական Երևանը դեռ չի հասկանում, թե ինչպես են ՀԱՊԿ գործընկերները ներկայացնում իրենց պատասխանատվության տարածքը Հարավային Կովկասում։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով, հայկական կողմը գործադրել է հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի գա նվազագույն ընդունելի ձեւակերպման, որով կարող է դիմել կազմակերպությանը, սակայն հասկացել է, որ այդ ջանքերը հաջողությամբ չեն պսակվի:
"Այսինքն՝ այս առաքելությունն անհնար էր",- ասաց Միրզոյանը։
Արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, թե ՀՀ կառավարության ծրագրում նշված էր ՀԱՊԿ-ի հետ համագործակցության խորացումը, բայց իրականում մենք այդ համագործակցությունը սառեցրել ենք, Միրզոյանը արձագանքեց․
«Այո՛, հանգամանքների բերումով ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը չենք արել այնպես, ինչպես դա ներկայացրել ենք ԱԺ-ին 2021թ-ին, որովհետև ՀՀ վրա տեղի է ունեցել հարձակում, մեր սահմանները խախտվել են և այն անվտանգային կազմակերպությունը համարժեք չի արձագանքել, մեր վրա տեղի է ունեցել հարձակում, բայց պարտավորություններ ունեցող գործընկերների կողմից համարժեք իրենց պարտավորություններին համահունչ արձագանք չենք ստացել»,- ասաց Միրզոյանը։
Ապա նաև հարց ուղղեց Արմեն Ռուստամյանին՝ հիմա ինքը ո՞ւմ կողմից է, ՀԱՊԿ-ի, թե՞ ՀՀ-ի: