26.11.2024
Ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը ՀՀ առաջնայնությունների շարքում է. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ու Թուրքիան արձանագրություններ են փոխանակում Անիի պատմական կամրջի մասով. Միրզոյան

Հայաստանն ու Թուրքիան այժմ արձանագրություններ են փոխանակում Անիի պատմական կամրջի մասով, ավելի վաղ Երևանն ու Անկարան պայմանավորվածություն էին ձեռք բերել Անիի կամրջի համատեղ վերանորոգման մասին։ Այս մասին  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։


Նրա խոսքով, ներկայումս կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում հենց Անիի կամրջի մասով, որպեսզի հասկանան, թե ինչպես է այդ աշխատանքը հնարավոր օպտիմալ կերպով կազմակերպել:


Ինչ վերաբերում է սահմանը երկու երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությանը, Միրզոյանը նշեց. «Ցավոք, մասնակի բացումը մինչ օրս իրականացված չէ, թեև նոր նախարարի հետ հնարավորություն ունեցա վերահաստատել այս պայմանավորվածությունը»: