5.06.2025
Ինչպե՞ս է վերադարձվում եկամտային հարկը. ՊԵԿ պարզաբանումը
prev Նախորդ նորություն

Խաղաղության պայմանագրի շուրջ սկզբունքային հարցերում առայժմ շոշափելի արդյունքներ չկան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան:


Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:


Միրզոյանը հիշեցրեց, որ տարվա ընթացքում ԱԳ նախարարները ևս երկու անգամ բանակցություն են ունեցել ԱՄՆ կազմակերպմամբ ու մասնակցությամբ, երկու անգամ հանդիպել են Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի մասնակցությամբ:


«Պայմանագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ կարողացել ենք առաջընթաց ապահովել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան: Մենք դեռ շարունակում ենք բանակցել», - ասաց Միրզոյանը:


 


 


 


 

Արդարադատության նախարարությունում քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով