5.04.2026
Խաղաղության պայմանագրի շուրջ սկզբունքային հարցերում առայժմ շոշափելի արդյունքներ չկան
prev Նախորդ նորություն

Արդարադատության նախարարությունում քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներին, կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության և համատեղ կատարված աշխատանքների համար՝ մասնավորապես հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թթ․ միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների և ազդարարման համակարգի իրազեկման արշավի շրջանակներում ունեցած ներդրման համար։

Նախարարի տեղակալն ընդգծել է քաղաքացիական հասարակության կարևոր և առանցքային դերակատարումը կոռուպցիայի դեմ պայքարի բոլոր շղթաներում՝ կոռուպցիայի կանխարգելման, հակազդման, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության և իրազեկման ոլորտներում։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են հակակոռուպցիոն մարմինների ինստիտուցիոնալ հզորացման, հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թթ․ միջոցառումների ծրագրով նախատեսված կոռուպցիայի հակազդման ոլորտի, այդ թվում՝ ազդարարման համակարգի, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտների կատարելագործման, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման վերաբերյալ հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաև հանրային և մասնավոր ոլորտներում կոռուպցիայի կանխարգելմանը, հարկային և մաքսային ոլորտներում վարչարարության մեխանիզմների կատարելագործմանը, պետական գնումների ոլորտներում բարեվարքության, հաշվետվողականության և թափանցիկության բարելավմանը, գործարարների իրավունքների պաշտպանությանը, հայտարարագրման համակարգին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին: Կողմերը պայմանավորվել են համատեղել ջանքերը հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված գործողությունների պատշաճ և արդյունավետ կատարման ուղղությամբ:


 

Դատավորն այսօր Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու մասով որոշում կկայացնի
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար