2.08.2025
Արդարադատության նախարարությունում քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը
prev Նախորդ նորություն

Դատավորն այսօր Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու մասով որոշում կկայացնի

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը պետք է որոշում կայացնի քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ բերված մեր վերաքննիչ բողոքի վերաբերյալ:  Այս մասին գրում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:


"Ես փորձեցի մտաբերել, թե արդյոք դատավոր Արմեն Դանիելյանը երբևէ որևէ հնչեղ գործով կայացրած լինի մի որոշում, որ մարդուն ազատի կամ արդարացնի: Եվ, ճիշտ ասած հիշեցի՝ սրանից 18 տարի առաջ Արմեն Դանիելյանը կալանքից ազատել է իմ նախկին ընկեր, ներկայումս կարկառուն նիկոլական ՍԴ դատավոր և սահմանադրական հեղաշրջման համահեղինակ Վահե Գրիգորյանին: Տեսնես, միգուցե Ա.Դանիելյանի արևելյան տոմարը 18 տարուց է, և միգուցե այսօր էլ նման որոշում կայացնի, եթե իհարկե հիշում է, թե ինչպես կարելի է կայացնել ազատելու մասին որոշում: Եթե նման որոշումների ձևերը մոռացվել է, ես ու Ռուբենը հաճույքով կօգնենք կազմել այն":

Վահան Կոստանյանը Ժնևում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան