25.11.2024
Դատավորն այսօր Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու մասով որոշում կկայացնի
prev Նախորդ նորություն

Վահան Կոստանյանը Ժնևում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես ՄԱԿ եվրոպական տնտեսական հանձնաժողովի Կայուն զարգացման նպատակների տարածաշրջանային ֆորումին։ Բացման հանդիսավոր արարողությանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընտրվել է ֆորումի համանախագահող։

Ընդգծվել է, որ որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը գիտակցում է ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների, համապարփակ գործող ճանապարհների և տրանսպորտային ենթակառուցվածքների կենսական կարևորությունը: Այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

ԿԶՆ տարածաշրջանային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ամինա Մոհամմեդի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանի բյորոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի և Չեխիայի տարածաշրջանային զարգացման նախարարի տեղակալ Ռադիմ Սրշենի հետ։

Հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանում Կայուն զարգացման 2030 Օրակարգի և կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացման ուղղությամբ կառավարության կողմից կատարված աշխատանքներին: Կարևորվել է ՄԱԿ Քարտուղարության և համապատասխան գործակալությունների ու գործընկեր պետությունների հետ ակտիվ համագործակցությունը Հայաստանի կայուն սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման և մարդկային ներուժի զարգացման ուղղությամբ։