Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ մամուլում տևական ժամանակ իր հրաժարականի մասին շրջանառվող լուրերին: Նա, մասնավորապես, հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։ «Ես չեմ պատրաստվում իմ առջև դրված խնդիրները կիսատ թողնել, հրաժարական չեմ պատրաստվում տալ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պապիկյանը։ Նա նշեց, թե շարունակելու է իր կողմից մեկնարկած բարեփոխումները, և կյանքը ցույց կտա, թե որքանով դա իրեն կհաջողվի: