5.04.2026
Համակոնսերվատորիական ժողովի արդյունքում կայացվել է որոշում` կազմակերպել ստորագրահավաք
prev Նախորդ նորություն

Լևոն Քոչարյանը Ալեն Սիմոնյանի հետ կմեկնի Ժնև

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2024 թվականի մարտի 22-25-ը Ժնև կմեկնի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։


Կազմում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՔՊ-ականներ Հասմիկ Հակոբյանը, Արսեն Թորոսյանը, Ծովինար Վարդանյանը և Լևոն Քոչարյանը՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից։


Պատվիրակության կազմում են նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարը, Ալեն Սիմոնյանի խորհրդականը, մամուլի խոսնակը և աշխատակազմի ևս վեց աշխատակիցներ։ Գործուղման ճանապարհածախսը, օրապահիկը և ներկայացուցչական այլ ծախսեր կիրականացվեն պետական բյուջեի հաշվին։


VERELQ-ը հիշեցնում է, որ երեկ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Լևոն Քոչարյանի խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին փոխեց երկու միլիոն դրամ գրավով, ինչը հնարավորություն տվեց պատգամավորին մեկնել երկրից:


 


 


 

Ովքեր պետք է 2024 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար