5.04.2026
Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին ՀՀ բարեփոխումներին աջակցելու համար
prev Նախորդ նորություն

Համակոնսերվատորիական ժողովի արդյունքում կայացվել է որոշում` կազմակերպել ստորագրահավաք

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսխորհրդի նախագահ Նարեկ Բալդրյանը գրում է.


«Հարգելի ԵՊԿ դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ, բոլոր տարիների շրջանավարտներ


Այսօրվա համակոնսերվատորիական ժողովի արդյունքում կայացվել է որոշում` կազմակերպել ստորագրահավաք` Կոնսերվատորիայի` «Ակադեմիական քաղաք» նախագծի մաս կազմելու (այլ բուհերի հետ միավորելու, տեղափոխելու) դեմ։


Ստորագրահավաքի գործընթացը կհամակարգի ԵՊԿ Ուսանողական խորհուրդը։


Ստորագրահավաքի մեկնարկը` վաղը` մարտի 13-ին, ժամը 10:00-ին, կոնսերվատորիայի ճեմասրահում։


Ստորագրահավաքի ավարտը` ուրբաթ` մարտի 15-ին, ժամը 13:00-ին։


Խնդրում ենք տարածել հայտարարությունը


Ակնկալում ենք ձեր կազմակերպված մասնակցությունը"։


VERELQ-ը հիշեցնում է, որ օրերս լրատվամիջոցներին հայտնի էր դարձել այն 5 ուղղությունների ամբողջական ցանկը, որի շրջանակներում իրականացվելու է բուհերի օպտիմալացման կամ խոշորացման ծրագիրը: Հայաստանում կլինեն բուհական կրթության 5 ուղղություններ: Դրանիցից մեկը վերաբերում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային՝


«Արվեստների» ուղղության մեջ են մտնում


1 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը
2 Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան
3 Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան
4 ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը
5 ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը
6 Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը


 


 

Լևոն Քոչարյանը Ալեն Սիմոնյանի հետ կմեկնի Ժնև
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար