24.11.2024
Միջնորդները պետք է լինեն չեզոք. Փաշինյանը՝ Թուրքիայի հետ երկխոսության մասին
prev Նախորդ նորություն

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին ՀՀ բարեփոխումներին աջակցելու համար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի (Ծրագիր) երրորդ վերանայման շրջանակներում:


Ծրագրով նախատեսված միջոցառումներն ուղղված են հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական ոլորտի, ինչպես նաև ենթակառուցվածքների, գործարար միջավայրի և աշխատաշուկայի ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:


Նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ գործընկերներին ՀՀ կառավարության կարևոր բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության և առկա արդյունավետ համագործակցության համար:


Նախարարը նաև բարձր է գնահատել Ծրագրի շրջանակներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ ԱՄՀ-ի կողմից տրամադրվող բազմաոլորտ տեխնիկական աջակցության հասանելիությունը: