18.02.2026
Արևմուտքի և ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումն ուղղված չէ ՌԴ դեմ. Միրզոյան
prev Նախորդ նորություն

Էկոնոմիկայի Նախարարն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են արտահանման դիվերսիֆիկացումը

ՀՀ էկոնոմիկայի Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման միտումներին, երկրի մակրոտնտեսական կայունության պահպանմանը, իրականացվող ներդրումային քաղաքականությանը, գործարար միջավայրի բարելավմանը, հանրային ներդրումների կառավարմանը վերաբերող մի շարք հարցեր։


Առանձին անդրադարձ է կատարվել տնտեսության արտահանման դիվերսիֆիկացմանը, պետական բաժնեմասնակցությամբ ընկերությունների գործունեությանը, ինչպես նաև նախատեսվող օրենսդրական բարեփոխումներին։


 

Հայաստանը մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների թվում է. ՄԱԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
16.02.2026
Բաքուն հայտնել է հունվարին Հայաստան 2,4 մլն դոլարի արտահանման մասին