5.04.2026
Էկոնոմիկայի Նախարարն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են արտահանման դիվերսիֆիկացումը
prev Նախորդ նորություն

Հայաստանը մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների թվում է. ՄԱԿ

ՄԱԿ-ի մարդկային զարգացման ինդեքսում 2022 թվականի դրությամբ Հայաստանը 193 երկրների մեջ զբաղեցնում է 76-րդ տեղը, նշվում է ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում։


Մարդկային զարգացման ինդեքսը կյանքի տեւողության, կրթության որակի եւ կենսամակարդակի ամփոփ ցուցանիշն է:


1990 թվականից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կյանքի տեւողությունը փոխվել է 4,6 տարով, կրթության տեւողությունը՝ 3,2 տարով։ 1990-2022 թվականներին Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն փոխվել է մոտավորապես 196,6%-ով։


Զեկույցում նշվում է նաև, որ անհավասարության պատճառով Հայաստանի կորուստները կազմում են 8,3%։


Միաժամանակ, ՄԱԿ-ի դասակարգման համաձայն, Հայաստանը մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների շարքում է։

ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար