Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններ է սկսել Ադրբեջանի, Վրաստանի, Ղրղզստանի ու Իրաքի հետ երկկողմ առևտրում դոլարի ու եվրոյի փոխարեն ազգային արժույթներին անցում կատարելու մասով։ Ինչպես հայտնում է АПА-Экономикс–ը, Թուրքիայի նախագահը վերջերս դիմել է ՌԴ–ին, Իրանին ու Չինաստանին փոխարադարձ առևտուրն ազգային արժույթներով իրականացնելու համար։ Այս տարվա տաս ամսվա ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է մեկ միլիարդ 826 միլիոն դոլար։