Դեկտեմբերի 26-ին՝ ԵԱՏՄ երկրների Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին նախատեսվում է հաստատել Մաքսային օրենսգիրքը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները օրենսգրքի նախագծին հավանություն են տվել նոյեմբերին Մոսկվայում տեղի ունեցած բանկացությունների արդյունքներով: «Դեկտեմբերի 26-ին Ձեզ Սանկտ Պետերբուրգում ենք սպասում: Նախատեսվում է Մաքսային օրենսգրքի հաստատումը, որը միասնական տնտեսական տարածքի ձեւավորման ճանապարհին կարեւոր հանգրվան է»,- ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը: