Թուրքիան փորձում է համախմբել իսլամական պետություններն ընդդեմ ՀՀ-ի ու Լեռնային Ղարաբաղի: Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների նիստին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իսլամական պետությունների համերաշխությունը իր ներդրումը կունենա այդ հարցի արդարացի լուծման գործում: Չավուշօղլուն կարծում է, որ Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների ստամբուլյան նիստի մասնակցիներն այլ հակամարտություններին զուգահեռ, պետք է որոշում կայացնեն նաև Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: «Հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի հիման վրա, հաշվի առնելով Ադրբեջանի սահմանների անձեռնմխելության սկզբունքը, որը ընդունվել է համաշխարհային հանրության կողմից»,-նշել է նա: