Էներգակիրների միջազգային գների անկման պատճառով սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացմամբ պայամնովարված Ադրբեջանն այլևս չի կարողանա գնել նույն քանակությամբ զենքեր: Այդպիսի կարծիք է հայտնել մամուլի ասուլիսին տնտեսագետ, "Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Ադրբեջանը վերջին տարիների ավելացրել է ռազմական բյուջեն մի քանի անգամ, սակայն այժմ Բաքվի համար դժվար ժամակներ են: Ադրբեջանի գնողունակության կտրուկ նվազումը, ըստ տնտեսագետի, կապված է նավթի համաշխարհային գների անկման հետ, որը փաստացի ֆինանսական կոլապս է առաջացրել Ադրբեջանում: Նա հիշեցրել է, որ այդ երկրի տնտեսությունը 90%-ով կախված է էներգակիրների արտահանումից: "Ադրբեջանն արդեն երկու-երեք տարի կորցնում է իր դիրքերը տարածաշրջանայինն գործընթացներում: Հեռանակարում այդ տենդենցները կշարունակվեն", - հավելել է նա: Մանասերյանը նշել է, որ ասվածը չի նշանակում, որ ՀՀ-ը պետք է ձեռքերը ծալված նստի: "Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին սրացումներն ու Ադրբեջանի կողմից կիրառված ժամանակակից զինատեսակները ցուցադրեցին, որ Երևանը կարիք ունի կայուն տնտեսության, որը հնարավորություն կտա արդիականացնել այդ զինանոցը", - նշեց նա: Ըստ նրա, չի կարելի անընդհատ նեղանալ ՌԴ-ից: "Ի վերջո, զենքերի վաճառքը՝ դա բիզնես է: Գոյություն ունեն սփյուռքի կադրային և նյութական ռեսուրսներ, որ պետք է օգտագործել", - ասաց նա: