Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ռադիոակտիվ նյութերի ձեռք բերման և վաճառքի մեղադրանքով ձերբակալել են ՀՀ-ի և Վրաստանի երեքական քաղաքացիների: Քննիչ Սավլե Մոտիաշվիլին հայտարարել է, որ վերոնշյալ անձինք ցանկանում էին Ուրան-238 միջուկային նյութը Թբիլիսիում վաճառել 200 դոլարով: Նրա խոսքով, հանցագործներից մեկի բնակարանում հայտնաբերվել է այդ միջուկային նյութի տեղափոխման համար նախատեսված ինքնաշեն տրանսպորտային կոնտեյներ, փոխանցում է Sputnik Грузия. Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ միջուկային նյութերի անօրինական ձեռք բերման հոդվածի հատկանիշներով, որը պատժվում է հինգից-յոթ տարի ազատազրկմամբ: