24.11.2024
ԱՄՆ-ում Թրամփի վարկանիշը նվազագույնի է հասել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ ֆիննախը խոստացել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները մտցնել 30 օր հետո

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել է, որ Ռուսաստանի դեմ նոր սահմանափակող միջոցառումները կմտցվեն 30 օրվա ընթացքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք իրականացնում ենք գոյություն ունեցող բոլոր պատժամիջոցները եւ նորերն ենք սահմանում»,- ասել է նա, ում խոսքը Twitter-ում հրապարակել է «Բլումբերգի» թղթակից Սալեհ Մոհսինը:

Հունվարի վերջին՝ ֆիննախի կողմից, այսպես կոչված, «կրեմլյան ցուցակի» հրապարակումից հետո հաջորդ օրը, Մնուչինը մասնակցել է Սենատի լսումներին: Պատասխանելով նոր սանկցիաների սահմանման ժամկետների մասին հարցին՝ նա ճշգրիտ ժամկետ չի նշել եւ հայտարարել է, որ ենթադրություններ կատարելիս զգուշավոր կլինի, քանի որ անհրաժեշտ է «շատ աշխատանք կատարել»:

«Չեմ կարող ձեզ խոստանալ, որ դա կլինի մեկ ամսվա ընթացքում, բայց հավաստիացնում եմ՝ մենք դա այնքան արագ կանենք, որքան կկարողանանք, մի քանի ամսվա ընթացքում դուք կտեսնեք, իսկ գուցե եւ մեկ ամիս հետո»,- ասել է նա:

Ռուսաստանի եւ նրա ղեկավարության դեմ առավել վճռական միջոցառումներ սահմանելու պահանջներին Մնուչինը պատասխանել է. «Ակնհայտ է, որ խնդիրներ կան, որոնք պետք է լուծենք, եւ մենք դրանք լուծում ենք պատժամիջոցների միջոցով»: