Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը շահագործման կհանձնվի 2017թ.–ի հոկտեմբերին։ Այդ մասին փոխանցում է ղազախական երկաթգծային «Казахстан темир жолы» ընկերությունը։ «Казахстан темир жолы»–ի ղեկավար Կանատ Ալփիսբաևը Ադրբեջան և Վրաստան այցերի ընթացքում քննարկել է ԲԹԿ–ի շահագործման հարցերը, փոխանցում է azeri.today–ը։«Ղազախ երկաթգծայիններն ու մեր չինացի գործընկերները սպասում են նոր երկաթգծի շահագործմանը, որը թույլ կտա ընդլայնել բեռնափոխադրումների աշխարհագրությունը այդ միջանցքով`ելք ունենալով դեպի Թուրքիա»,– հավելել է նա։