Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետտան հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը համեմատել է Բեռլինյան պատի փլուզվելուց ի վեր խոշորագույն քաղաքական բեկման հետ։ Ինչպես հայտնել է CBS-ը, Թրամփը Հիլարի Քլինթոնից առաջ է անցել մոտ 1 միլիոն ձայնով։ «Դա ամենամեծ քաղաքական բեկումն է՝ Բեռլինյան պատի փլուզումից ի վեր։ Դա արթնանալու կարևոր ազդանշան է Եվրոպայի համար»,- գրել է իտալացի հայտնի քաղաքական գործիչն իր Twitter-ում՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները։