25.12.2024
Սթոլթենբերգ. Քննարկե'լ ԼՂ հակամարտության բոլոր մեսիջները
08.07.2016
Սթոլթենբերգ. Քննարկե'լ ԼՂ հակամարտության բոլոր մեսիջները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Դաշինքի՝ Վարշավայում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում կոչ է արել քննարկել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Սպասում եմ, որ մեր համայնքը կքննարկի նաև ԼՂ հիմնախնդիրը և բոլոր մեսիջները», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սթոլթենբերգը Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպումից առաջ: «Մենք մենք պնդում ենք, որ կողմերը նվազեցնեն լարվածությունը, ձեռնպահ մնան բախումներից, շարունակեն բանակցությունները: Մենք աջակցում ենք, որ կողմերը գտնեն Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ ճանապարհ»,- ասաց նա: Սերժ Սարգսյանը Լեհաստանում մասնակցում է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Սարգսյանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ: