Թուրքիայի դատախազությունը 151 մարդու ձերբակալման թույլտվություն է տվել, որոնք կասկածվում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու մեջ: Այդ մասին գրում է Sabаh թերթը` իրավապահ մարմիններում աղբյուրին հղումով: Խոսքը նաև ներկայիս և նախկին զինվորականների մասին է: