2016 թվականի անհաջող պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիան գտնվում էր անորոշության մեջ, սակայն այժմ սկսվել է «Նոր Թուրիայի» կառուցման ծրագիրը` 2019թ.–ի ընտրություններն ավարտին կհասցնեն տրանսֆորմացիայի գործընթացը, փոխանցում է Hürriyet–ը։Էրդողանի նախագիծը նպատակ ունի փոխել հիմնարար սկզբունքները, պետական գաղափարախոսությունն ու այդ գործընթացը կրելու է ազգի «հարության» (diriliş) բնույթ։Ըստ հոդվածագի, Թուրքիան զարգացած հասարակություն ունեցող պետություն է և չի կարող առաջ շարժվել իսլամիզմի ու թուրքական ազգայնականության սկզբուքներով`քողարկված օսմանյան շրջանի նոստալգիայով։